Ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները մարտի 11-ին, գողություն կատարելու կասկածանքով, բերման  են ենթարկել 53-ամյա Սաղաթել Հ.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ պարզվել է, որ նա մարտի 10-ին գողացել է Ախթալա քաղաքի Թումանյան փողոցի թիվ 1 շենքի բակում կայանված «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի գլխիկը, շարժիչի մեկնարկիչը եւ վերամբարձիչը` պատճառելով մոտ 70.000 դրամի նյութական վնաս:

Գողոնն առգրավված է:

Կատարվում է հետաքննություն: