Օրերս հիվանդանոցից ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «ձախ հոնքի շրջանի սալջարդ վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 52-ամյա Գագիկ Ա.-ն եւ հայտնել, որ վնասվածքը ստացել է իրենց շենքի մուտքում` վայր ընկնելու հետեւանքով:
Ոստիկանության ծառայողները Աբովյան քաղաքի հանրակացարաններից մեկի բակից բերման են ենթարկել 24-ամյա Արթուր Մ.-ին: Նա խոստովանել է, որ մարտի 6-ին, ժամը 15.00-ի սահմաններում, Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցի թիվ 2 շենքի մոտ, վիճաբանության ժամանակ, իր մոտ գտնվող օդաճնշիչ ատրճանակի բռնակով ինքն է հարվածել Գագիկ Ա.-ի դեմքին` պատճառելով վնասվածք:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:



























