2015-ին կուսումնասիրվի Փոթիից ու Բաթումիից դեպի Մեծամոր եկող ճանապարհների վիճակը՝ նոր ԱԷԿ-ի հետագա շինարարության համար: Այս մասին ասվում է 2014 – 17թթ նախատեսվող միջոցառումների ծրագրում՝ Հայաստանի ճանապարհային անվտանգության ռազմավարության շրջանակներում: Ծրագիրը հաստատվել է կառավարության այսօրվա նիստի ժամանակ:

Այլ ծրագրվող միջոցառումների շարքում են հանրապետության ճանապարհային տնտեսությանն աջակցելն է, այդ թվում՝ սողանքների ու քարաթափումների հատվածների ուսումնասիրումը: Ծրագրվում է նաեւ արդիականացնել երկաթգիծը, ինչպես նաեւ մշակել երկաթուղու սանիտարապաշտպանված գոտում շինարարության կարգը: