Նյու Յորքում շենքում կենցաղային գազի պայթյունի զոհերի թիվը հասել է 4-ի, հաղորդում են քաղաքի իշխանությունները: Այս պահի դրությամբ 9 մարդ համարվում է անհետ կորած:
Պայթյունի հետեւանքով վիրավորվածների թիվը հասել է 60-ի: Որոնողական աշխատանքները դեպքի վայրում շարունակվում են, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Նյու Յորքի կենտրոնում պայթյուն է որոտացել, որի հետեւանքով մասնակիորեն փլուզվել են երկու 5-հարկանի շենքեր: Այդ շինություններում եղել են բնակարաններ, եկեղեցի եւ երաժշտական խանութ: Մի քանի մարդ, այդ թվում մեկ երեխա, դուրս են բերվել փլատակների տակից: Մի ողջ թաղամաս թաղված է ծխի մեջ:
Հեռուստաալիքները ցուցադրում են փլուզման կադրերը, որտեղ ծխի միջից երեւում են ամբողջությամբ փլվող շենքերը, որոնք մեկ շինության իրար միացած սեկցիաներ են:



























