Երեւանի վարչական շրջաններում դեռատիզացիա իրականացնող մասնագիտացված կազմակերպությունների հետ համատեղ մեկնարկել են կրծողների դեմ պայքարի լրացուցիչ միջոցառումները:
Երեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ գարնան եւ աշնան ամիսները, որպես կանոն, կրծողների թվաքանակի աճի ինտենսիվ ժամանակահատված են համարվում: Հենց այս հանգամանքով պայմանավորված էլ իրականացվում են լրացուցիչ միջոցառումներ: Հատուկ դեղանյութեր են դրվում բազմաբնակարան շենքերի աղբախցերի, շքամուտքերի տարածքներում ու բակերի խնդրահարույց հատվածներում:
Գործընթացին տեղերում աջակցում են համատիրությունների աշխատակիցները: Իսկ ընդհանրապես նմանատիպ աշխատանքներ, նախատեսվածի համաձայն, կազմակերպվում են ամիսը երկու անգամ:



























