Ռուսաստանի Իրկուտսկ քաղաքում դատական կատարածուները ավելի քան հազար զուգարանակոնք են կալանքի տակ վերցրել՝ դրանց սեփականատիրոջ ունեցած պարտքերի պատճառով:

Հաղորդվում է, որ կալանքը դրվել է Իրկուտսկ քաղաքի գործարարի ունեցվածքի վրա, որը զբաղվում է սանտեխնիկայի վաճառքով: Կալանքի պատճառը նրա ունեցած պարտքներն են մատակարարներին: Կալանքի որոշումը կայացրել է Պրիմորյեի մարզի արբիտրաժային դատարանը այն բանից հետո, երբ գործարարը որեւէ գործողություն չի իրականացրել պարտքերը մարելու ուղղությամբ:

Ընդհանուր առմամբ կալանքի տակ է դրվել տարբեր տեսակի ավելի քան հազար զուգարանակոնք:

Գործարարի անունը չի հաղորդվում: