Երեւանի Արշակունյաց պողոտայի թիվ 20 հասցեի մոտ, մարտի 12-ին, ժամը 17.00-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, վրաերթի է ենթարկել 61-ամյա կնոջն ու 1-ամյա տղային։
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ տուժածները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:



























