Ուկրաինական մայրաքաղաքի կենտրոնում բանկի վրա հարձակում գործողներից առգրավել են մի քանի Կալաշնիկով ինքնաձիգ, «Սայգա» կարաբին ու ավելի քան երկու տասնյակ Մակարով ատրճանակներ:
Ինչպես հաղորդում է Ուկրաինայի ՆԳՆ կից Պաշտպանության պետական ծառայության դեպարտամենտը, գիշերը Կիեւի բանկերից մեկի մոտ հավաքվել է դիմակավորված մոտ քսան անհայտ անձ, որոնք զինված են եղել հրազենային զենքով:
Դեպքի վայր են մեկնել իրավապահներ, հատուկ ջոկատայիններ՝ «Սոկոլ» ստորաբաժանումից:
Գործողության արդյունքում հանցախումբը զինաթափվել է ու տեղափոխվել ոստիկանական բաժանմունք:
«Գործողության ընթացքում, որը տեւել է մի քանի ժամ, բոլոր հարձակվողները ձերբակալվել են, զինաթափվել ու տեղափոխվել Կիեւի ոստիկանության
շրջանային բաժանմունքներից մեկը»,-ընդգծել են ՆԳՆ պահպանության պետական ծառայությունից:
Ավելի վաղ ոստիկանությունը տեղեկացրել էր, որ 38 մարդուց բաղկացած խումբը ներխուժել էր Կիեւի Մոսկովյան եւ Պեչերյան փողոցների շրջանում գտնվող բանկերից մեկի բաժանմունք: Ահազանգն ստացվել էր ժամը 20.20-ի սահմաններում:
Բանկի վրա հարձակվողներին տեղափոխել են ոստիկանության բաժանմունք, նրանք ինքնությունը պարզվում է: Ոստիկանությունում նշել են, որ ձերբակալվածները որեւէ քաղաքական ուժին հարելու մասին ոչինչ չեն հայտնել: Դեպքի առթիվ հարուցվել է քերական գործ, քննություն է ընթանում:



























