Բուքինգեմյան պալատում, օրերս, Հայաստանի դեսպան Արմեն Սարգսյանն իր հավատարմագրերն է հանձնել Նորին Մեծություն Էլիզաբեթ II թագուհուն։

ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիսավոր արարողությանը ներկա էին Դիվանագիտական կորպուսի մարշալ Ալիստեր Հարիսոնը եւ ՄԹ Արտաքին գործերի նախարարի տեղակալ Սայմոն Ֆրեյզերը։

Հավատարմագրերի հանձնումից հետո Արմեն Սարգսյանը բարեկամական առանձնազրույց է ունեցել Նորին Մեծության հետ։