Թուրքիայում 14-ամյա Բերքին Էլվանի մահից հետո սկսված բողոքի ալիքներն ու ոստիկանության հետ բախումները չեն դադարել նաեւ մարտի 13-ի գիշերը։
Թուրքիայում 2013-ի ամռանը Գեզի այգու իրադարձությունների ժամանակ հաց առնելու համար տնից դուրս եկած եւ ոստիկանների նետած գազային ռումբից ստացած վնասվածքներից ամիսներ անց մահացած 14-ամյա Բերքին Էլվանի համար բողոքի ակցիաների ընթացքում արդեն 2 զոհ է գրանցվել։
Մարտի 12-ի երեկոյան Թունջելի (Դերսիմ-խմբ) քաղաքում ցուցարարների դեմ արցունքաբեր գազ օգտագործած ոստիկանը թունավորվել է գազից եւ հիվանդանոց տեղափոխման ժամանակ մահացել։
Մահվան մյուս դեպքը գրանցվել է Ստամբուլի Բեյօղլուի շրջանում, որտեղ բախումների ժամանակ սպանվել է 22 տարեկան Բուրաք Քարամանօղլուն։

































