Google ընկերությունը ճանաչվել է Ռուսաստանում նախորդ տարվա լավագույն գործաուն՝ երկրի գործատուների ամենամյա վարկանիշի արդյունքում: Այս մասին հաղորդում է HeadHunter ընկերության մամուլի ծառայությունը:

Հաղորդվում է, որ Google IT-ընկերությունը երկրորդ անգամ է դառնում Ռուսաստանում լավագույն աշխատանք առաջարկող ընկերությունը: Երկրորդ ու երրորդ հորիզոնականներում են Mary Kay ու МТС ընկերությունները: Հարկ է նշել, որ Mary Kay-ը լավագույն գործատուների եռյակում առաջին անգամ է հայտնվում:

Լավագույն տասնյակում է նաեւ Microsoft-ը, որը նախկինում երրորդ հորիզոնականում էր: Լավագույնների շարքում են նաեւ «Գազպրոմն» ու Amway-ը: