Հայաստանի ֆինանսների նախարարությունը մարզերում գանձատան եւս տաս  բաժին կկրճատի: Ինչպես նշել է ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը՝ կառավարության այսօրվա նիստի ժամանակ, արձակման ենթակա են Գավառի, Մարտունու, Դիլիջանի, Ալավերդիի, Սպիտակի, Տաշիրի, Կապանի, Սիսիանի, Արթիկի, Մարալիկի բաժինները: Կրճատումներն իրականացվում են, քանի որ ֆինանսական շրջանառությունը անցում է կատարում էլեկտրոնային ռեժիմի:

Նշենք, որ 2011-ին Հայաստաի գանձատանը ներդրվել է Client Treasury համակարգը, որը թույլ է տալիս ձայնի միջոցով կառավարել սեփական հաշիվները՝ էլեկտրոնային ֆորմատով: Նախորդ տարի համակարգը փոխարինել էր երեք բաժանմունքների՝ Երեւանում եւ չորս բաժանմունքների՝ մարզերում: