Երեւանի Լենինգրադյան փողոցի թիվ 32 հասցեի մոտ, մարտի 12-ին, ժամը 19.10-ի սահմաններում, «Նիսսան» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Օպել» մակնիշի ավտոմեքենային, որն էլ ինքնաբերաբար առաջ ընթանալով`վրաերթի է ենթարկել 17 եւ 50 տարեկան քաղաքացուհիներին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նրանք մարմնական վնասվածներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն: