Երեւանի Կ. Ուլնեցու փողոցի 1-ին փակուղու թիվ 2/Ա շենքի մոտ, մարտի 12-ին, ժամը 20.10-ի սահմաններում, «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 24-ամյա քաղաքացուն:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վարորդն իր ավտոմեքենայով նրան տեղափոխել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:



























