Հայերի հանդեպ անհավասակշիռ հայտարարություններով հայտնի Թուրքիայի ԵՄ հարցերով արդեն նախկին նախարար Էգեմեն Բաղըշը նախորդ տարի Գեզի իրադարձությունների ժամանակ ոստիկանի արձակած գազային ռումբից վիրավորված եւ օրեր առաջ մահացած Բերքին Էլվանի համար փողոց դուրս եկածներին նեկրոֆիլ է անվանել։

Թուրքիայում «Մեծ կաշառք»-ի գործով սկանդալից հետո աշխատանքից հեռացված Էգեմեն Բաղըշը  թուրք հասարակությանը զայրացնող հայտարարություն է արել՝ Twitter-ի իր էջում Բերքին Էլվանի մահվան համար բողոքի դուրս եկածներին նեկրոֆիլ անվանելով։

Այս գրառումը մեծ աղմուկ է բարձրացրել, որից 1,5 ժամ անց նա ջնջել է այն, եւ բողոքի ակցիայի մասնակիցներին սադրիչներ անվանել։