Հայաստանում Ուկրաինայի արտակարգ ու լիազոր դեսպան Իվան Կուխտան ցրել է երկրի՝ հնարավոր փլուզման վերաբերյալ մտավախությունները: Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ելույթ ունենալով՝ նա ընդգծել է. «Չէի ասի, որ փլուզում կա: Կա տնտեսական ու քաղաքական ճգնաժամ: Դա խոստովանում են քաղաքական գործիչներն ու փորձագետները: Իրավիճակը շատ բարդ է: Դա խոսում է այն մասին, որ տնտեսությամբ երկար տարիներ շարունակ չեն զբաղվել»:
Միեւնույն ժամանակ դիվանգետը կարծիք է հայտնել, որ միջազգային կառույցները ձեռքերը ծալած չեն նստի ու նայեն ճգնաժամին: «Ճգնաժամ շատ երկրներում է եղել ու խոսել Ուկրաինայի փլուզման մասին ճիշտ չէ: Կա ճգնաժամից դուրս գալու ուղի ու նոր իշխանությունները դա անում են»,-հավաստիացրել է դեսպանը՝ հավելելով, որ քայլերը պարզ ու անցավ չեն լինելու:
Ի պատասխան այն հարցին, թե ում է ինքը ներկայացնում՝ դեսպանը պատասխանել է. «Ուկրաինային, որի նախագահի պաշտոնակատարը Ալեքսանդր Տուրչինովն է»:



























