Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի աշխատանքին հավանություն տվող մարդկանց թիվը երեք տարում առավելագույնի է հասել՝ 71,6 տոկոս: Հանրային կարծիքի ուսումնասիրման համառուսական կենտրոնի տվյալներով՝ դա տեղի է ունեցել Սոչիի Օլիմպիադայի ու ուկրաինական իրադարձությունների ֆոնի վրա:

Կենտրոնի տվայլներով՝ այդ ցուցանիշի նախորդ առավելագույն ցուցանիշը գրանցվել էր 2012-ին՝ նրա երդմնակալությունից հետո: Այն ժամանակ այդ ցուցանիշը 68,8 տոկոսի սահմաններում էր:

Նշենք, որ ավելի վաղ Պուտինի վարկանիշի բարձրանալու մասին հայտարարել էր Հանրային կարծիքի հիմնադրամը:

Նշենք, որ կենտրոնն իր հարցումն անցկացրել է մարտի 8-9-ը երկրի 130 բնակավայրերում: Հարցմանը մասնակցել է 1,6 հազար մարդ: