Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ մարտի 13-ին, ժամը 10.03-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Սարավան գյուղի մոտակայքում մերկասառույցի հետեւանքով ավտոմեքենաները չեն կարողանում տեղաշարժվել. անհրաժեշտ է փրկարաների օգնությունը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 32 ավտոմեքենա: Ավտոճանապարհը դարձելի է երթեւեկելի:



























