Արտաշատ-Երեւան ճանապարհի Դիմիտրով գյուղի հատվածում, մարտի 12-ին, ժամը 18.30-ի սահմաններում, «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 7-ամյա աղջկան:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վարորդը նրան շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: