Ոստիկանության Արթիկի բաժնում, մարտի 12-ին, ժամը 16.45-ին, ահազանգ է ստացվել, որ ժամը 15.30-ի սահմաններում «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արթիկի Մշակույթի տան մոտ վրաերթի է ենթարկել 16-ամյա աղջկան:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վարորդը նրան տեղափոխել է հիվանդանոց եւ ներկայացել բաժին:

Կատարվում է քննություն: