Ուկրաինայի իշխանությունները Ղրիմում կայանալիք հանրաքվեն ոչ լեգիտիմ են համարում՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով: Այս մասին այսօր Երեւանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանում Ուկրաինայի արտակարգ ու լիազոր դեսպան Իվան Կուխտան:

Դեսպանը հիշեցրել է, որ Ուկրաինան դիմել է ամբողջ միջազգային հանրությանը՝ ծագած հարցը լուծելու ու աջակցություն ստանալու: Ըստ որում, ն կրկին նշել է, որ Կիեւը պատրաստ է Մոսկվայի հետ բանակցությունների սեղանի շուրջ նստել: «Թե ինչպես կդասավորվի իրավիճակը, չգիտեմ: Սակայն ամբողջ միջազգային հանրությունը Ուկրաինայի կողմից է»,-հայտարարել է դեսպանը:

Դեսպանը նաեւ հիշեցրել է, որ Ղրիմում առաջիկա կիրակի կայանալիք հանրաքվեն լեգիտիմ չէ, քանի որ հակասում է Ուկրաինայի նորմատիվային փաստաթղթերին ու միջազգային իրավունքին: