Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն աշխարհի տարբեր երկրներում գտնվող դեսպաններին հրահանգել է չմասնակցել Ֆեթուլլահ Գյուլենի կողմից կազմակերպվող թուրքերենի օլիմպիադաներին։
Թուրքական OdaTV կայքի փոխանցմամբ՝ մի քանի դեսպաններ հաստատել են այս փաստ։
Դավութօղլուն ավելի վաղ դեսպաններին հրահանգել էր իրենց ծառայության ժամանակ տվյալ երկրում բացատրել, որ «Մեծ կաշառքը» Ֆեթուլլահ Գյուլենի կողմից հեղաշրջման փորձ է եղել։
Նշենք, որ Ֆեթուլլահ Գյուլենի կողմից թուրքերենի օլիմպիադան անցկացվում է աշխարհի մի շարք երկրներում, որի մասնակիցներից ընտրված լավագույները եզրափակիչին մեկնում են Անկարա։
Թուրքական լեզվի ու մշակույթի այս քարոզչության համար ժամանկին Ֆեթուլլահ Գյուլենին մեծ գովքեր են հղել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը եւ իր մյուս կուսակիցները՝ Գյուլենին թուրքերենի օլիմպիադաների հոգեւոր հայր անվանելով։
Ֆեթուլլահ Գյուլենը խոշոր կրոնա-հասարակական շարժման առաջնորդ է, արդի իսլամի եւ ժողովրդավարության սինթեզի տեսության կրող: Նրա կողմից ղեկավարվող Գյուլենի համայնքը թե Թուրքիայում, թե դրանից դուրս ունի դպրոցներ, թերթեր, ֆինանսական կառույցներ, հասարակական կազմակերպություններ:
Ֆեթհուլլահ Գյուլենի եւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջեւ հակասությունների գագաթնակետը եղավ 2013-ի դեկտեմբերի 17-ի «Մեծ կաշառք» գործողությունն ընդդեմ վարչապետի եւ նախարարների դեմ։











