ՌԼԴԿ առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին առաջարկում է վերականգնել Չհարբողների համառուսական հանրությունը՝ պայքարելու ալկոհոլամոլության դեմ:

«Ո՞վ է խանգարում, որպեսզի հայտնի մարդիկ հեռուստատեսությամբ ասեն, որ իրենք ալկոհոլ չեն օգտագործում»: Ըստ որում, նա ուշադրություն է դարձրել այն հանգամանքին, որ շատ ֆիլմերում կան խրախճանքի տեսարաններ:

Բացի այդ, նա ընկերութուններին կոչ է արել հսկայական գումարներ չծախսել բանկետների ու հյուրասիրությունների վրա:

Ըստ նրա՝ հարկավոր է պայմաններ ստեղծել, որպեսզի քաղաքացիները կարողանան աշխատել: Եթե մարդիկ աշխատանք ունենան, խմելու ժամանակ չեն ունենա, կարծում է Ժիրինովսկին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»: