Ոստիկանության Իջեւանի բաժնի ծառայողները, մարտի 12-ին, ժամը 18.30-ին, Իջեւանի շուկայի տարածքից, կողոպուտ կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 23-ամյա Դավիթ Ի.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ պարզվել է, որ նա մարտի 11-ին 73-ամյա Անգին Ա.-ի տնից` վերջինիս ներկայությամբ, հափշտակել է տեսաձայնարկիչ:
Հափշտակվածն առգրավված է:
Նշանակվել է դատաապրանքագիտական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:



























