Ոստիկանության ծառայողները, այսօր՝ մարտի 13-ին, ժամը 00.40-ին, Երեւանի Հյուսիսային պողոտայի թիվ 1 հասցեում գտնվող ակումբի դիմացից բերման են ենթարկել 27-ամյա Գարիկ Հ.-ին եւ 35-ամյա Ռոման Մ.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նրանք նշված վայրում վիճաբանել եւ հարվածել էին միմյանց` պատճառելով վնասվածքներ:
Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:
Կատարվում է հետաքննություն:



























