Հիվանդանոցից ոստիկանության Կումայրիի բաժնում, մարտի 12-ին, ժամը 21.50-ին, հաղորդում է ստացվել, որ Գյումրի քաղաքի Ղուկասյան փողոցի տնակներից մեկից, շմոլ գազի թունավորումով, բուժօգնության է տեղափոխվել 25-ամյա Մարինե Պ.-ն:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նույն օրը, ժամը 22.25-ին, Գյումրիի ավստրիական մանկական հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ բուժօգնության են տեղափոխվել նաեւ նույն տնակի բնակիչներ` 5-ամյա Հմայակ Խ.-ն, 3-ամյա Ռուզաննա Խ.-ն եւ 2-ամյա Սյուզաննա Խ.-ն:

Մեկնած օպերատիվ խմբին Ռուզաննա եւ Սյուզաննա Խ.-երի մայրը` 23-ամյա Ռայա Ս.-ն, հայտնել է, որ նշված անձինք թունավորվել են նույն օրը, ժամը 21.00-ի սահմաններում, գազի վառարանից առաջացած շմոլ գազի հետեւանքով:

Ոստիկանության քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր: