Հայաստանում երաշխավորված ընդհանուր կրթությունը 9-ամյայից կդառնա 12-ամյա: Այս մասին որոշումը Կառավարությունը կայացրել է այսօր՝ մարտի 13-ին, իր հերթական նիստում:
Մինչեւ 18 տարեկան բոլոր անձինք իրավունք կստանան ամբողջական միջնակարգ կրթություն ստանալ միջնակարդ դպրոցում գումարած լիցեյում կամ պրոֆուսումնարաններում:
Այժմ հիմնական ընդհանուր կրթության պարտադիր լինելու պահանջը պահպանվում է մինչև սովորողի 16 տարին լրանալը, որից հետո նա ծնողների (որդեգրողի կամ հոգաբարձուի) համաձայնությամբ կարող է թողնել դպրոցը: Փոփոխությունների փաթեթի ընդունման դեպքում պարտադիր կդառնա անվճար միջնակարգ կրթությունը, ինչի շնորհիվ դպրոցահասակ երեխան մինչև 18 տարեկան դառնալը կարող է իրացնել ՀՀ սահմանադրությամբ ամրագրված անվճար կրթություն ստանալու իրավունքը:
Վերջին տարիներին Հայաստանում 12-ամյա կրթություն ստանում է աշակերտների 90 տոկոսը, 9-ամյա կրթություն՝ 92,1 տոկոսը: Փաստացի, գրեթե բոլորը ցանկություն են հայտնում շարունակել կրթությունը: Լիցեյ է դիմում աշակերտների 90 տոկոսը:



























