Ամերիկացի հնագետները հյուսիսային Ալյասկայում հայտնաբերել են նախկինում անհայտ «պիգմեյ»-դինոզավրի մնացորդներ: Այն ստացել է Nanuqsaurus hoglundi անվանումը, ինչը նշանակում է «դինոզավր-բեւեռային արջ»:

Մասնագետների գնահատականներով՝ գանգի երկարությունը չի գերազանցում 63 սմ-ն, իսկ հայտնաբերված ոսկորների տարիքը կազմում է 69,1 մլն տարի:

Հիշեցնենք, որ ամերիկացի գիտնականներն ավելի վաղ բացահայտել էին տիրանոզավրի այլ տեսակ, որը կոչվում է Lythronax argestes, որը նշանակում է «արյունոտ արքան հարավ-արեւմուտքից»: