Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ մարտի 13-ին, ժամը 11.17-ին տեղեկություն է ստացվել, որ Սիսիան-Վայք ավտոճանապարհին «Ինֆինիտի» մակնիշի ավտոմեքենան մերկասառույցի հետեւանքով դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից. անհրաժեշտ է փրկարաների օգնությունը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները Սիսիան-Երեւան (Մ-2) ավտոճանապարհի 17-րդ կմ-ի հատվածում դուրս են բերել Մ. Հ.-ին պատկանող«Ինֆինիտի» մակնիշի 34 TQ 079 համարանիշի ավտոմեքենան:



























