Բաքվում Daewoo մակնիշի ավտոբուս են առեւանգել:

Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով ՆԳՆ մամուլի ծառայությունը, օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում, ոստիկանության աշխատակիցները ավտոբուսը հայտնաբերել են Աթաթուրքի պողոտայում:

Ավտոբուսը վարող, Բաքվի բնակիչ Վուսալ Բադիրզադեն ձերբակալվել է: Փաստի առթիվ հետաքննություն է սկսվել: