Քալիֆորնիական Գլենդել քաղաքից պաշտոնյան հայտարարել է, որ հինգ թեկնածու իրավունք են ստացել մասնակցել հունիսի 3-ին կայանալիք հատուկ մունիցիպալ ընտրություններին: Մասնակցել ցանկացել են 7 հոգի, սակայն միայն հինգն են ներկայացրել անհրաժեշտ փաստաթղթերը: Այդ մասին գրում է «Asbarez» թերթը:Այդ կերպ ընտրություններին կմասնակցեն Ռիք Բարնսը, Պաուլա Դեվայնը, Վարդան Գարպետյանը, Շահե Քերողելյանը եւ Մայք Մոհիլը:

Հաղորդում են, որ Վարդան Գարբեդյանը գործարար է, իսկ Շահե Քերողելյանը փոքր ձեռնարկության մենեջեր է:Գլենդելում հատուկ մունիցիպալ ընտրությունների անհրաժեշտություն ծագել է այն բանից հետո, երբ քաղաքային խորհրդի նախկին անդամ Րաֆֆի Մանուկյանը 2013թ.-ի ապրիլին ընտրվել է քաղաքային գանձապետ: Թափուր մնացած պաշտոնը զբաղեցնում էր Ֆրենկ Կինտերոն, ով նշանակվել էր քաղաքային խորհրդի կողմից ժամանակավորապես: