Ամերիկյան Միննեապոլիս քաղաքի դատարանը Ջոն Ուոթերսին մեղավոր է ճանաչել բարերար Ջերարդ Գաֆեսճյանից 4,2 մլն դոլար շորթելու մեջ: Նա մեղավոր է ճանաչվել 25 կետերով՝ փոստի ու հաղորդակցման էլեկտրոնային միջոցների շնորհիվ մեքենայություններ կատարելու, ինչպես նեեւ հարկեր վճարելուց խուսաելու հարցում: Այս մասին գրում է «The Armenian Reporter»-ը:
Մեղադրող կողմը՝ դատախազի օգնական Ուիլյամ Օթթերսի գլխավորությամբ վերդիկտը «արդար արդյունք» է կոչել: Հինգ օրերի ընթացքում դատախազները ներկայցրել են տասներեք վկաների ու մոտ 250 ակնառու ապացույցներ՝ ընդդեմ Ուոթերսի: Դատավճռի կայացման ժամկետը դեռեւս հայտնի չէ: Գործը դեռեւս դիտարկման փուլում է:
Նշենք, որ Ուոթերսը սկսել է Գաֆեսճյանի մոտ աշխատել 1990-ականներին, երբ նա Սենտ-Պոլում «West Publishing»-ի գործադիր փոխտնօրենն էր: ԱՅն բանից հետո, երբ ընկերությւոնը վաճառվել էր, իսկ Գաֆեսչյանը պաշտոնաթող եղել, Ուոթերսը շարունակել է աշխատել Գաֆեսչյանի ու նրա ընտանեկան հիմնադրամի համար: Ֆնանսական խախտումները հայտնաբերել են հիմնադրամի աշխատակիցները, երբ Ուոթերսը կազմակերպությունից հեռացել էր 2009թ:
Նշենք, որ գործարար ու բարերար Ջերարդ Գաֆեսճյանը միլիոնավոր դոլարներ է նվիրել Հայաստանում ու ԱՄՆ-ում արվեստի զարգացման ոլորտում մի շարք նախագծերի իրականացման համար:



























