Պերուում իրավապահները ձերբակալել են չորս զբոսաշրջիկների, որոնք հնագույն Մաչու-Պիկչու քաղաքի տարածքում մերկ լուսանկարվում էին:  Երկու կանադացիներ ու երկու ավստրալացիներ մի քանի ժամ անցկացրել են ոստիկանությունում:

Հաղորդվում է, որ սա առաջին անգամը չէ, երբ օտարերկրյա զբոսաշրջիկները մերկանում են ինկերի հնագույն քաղաքի ավերակների մոտ: Նման քայլերի պատճառով Պերուի մշակույթի նախարարությունը ստիպված է եղել հուշարձանների մոտ ցուցատախտակներ տեղադրել, որոնց վրա նշված է, որ այնտեղ մերկանալը «մշակույթի դեմ հանցագործություն է»:

Սակայն նախազգուշացումները զբոսաշրջիկներին այդ քայլից հետ չեն պահել:

Պերուական իշխանությունները մերկ զբոսաշրջիկներին իսկական սպառնալիք են համարում: