Ուկրաինական ճգնաժամի շուրջ առկա իրավիճակը կլինի ԵԽԽՎ գարնանային նստաշրջանում քննարկվող հարցերից մեկը:

ԵԽԽՎ կայքի փոխանցմամբ՝ պատվիրակները նախատեսում են ապրիլի 7-11-ին Ստրասբուրգում կայանալիք նստաշրջանի ժամանակ քննարկել Ուկրաինայում ժողովրդավարական ինստիտուտների գործունեությանն ուղղված սպառնալիքների հարցը:

Վեհաժողովը վերջնական օրակարգի մասին որոշումը կհրապարակի նստաշրջանի առաջին օրը: Օրակարգի նախագծում ներառված է Ավստրիայի նախագահի ելույթը եւ Ղրղըզստանին գործընկերոջ կարգավիճակ ընձեռելու մասին որոշումը: Կքննարկվեն նաեւ զեկույցներ Եվրոպայում մարմնավաճառության, թրաֆիքինգի եւ ժամանակակից ստրկության մասին: