Հայաստանի քաղաքաշինության նախարար Սամվել Թադեւոսյանը գտնվում է «Նաիրի» բժշկական կենտրոնում: Այս մասին NEWS.am-ին ասաց Առողջապահության նախարարության գլխավոր անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ Անատոլի Գնունին:

Նա նշեց, որ մի քանի օր է՝ ինչ Սամվել Թադեւոսյանը գտնվում է հիվանդանոցում, սակայն ախտորոշումը չի կարող ասել, քանի որ հիվանդից թույլտվություն չի հարցրել: Անատոլի Գնունին միայն տեղեկացրեց, որ նախարարի վիճակը կայուն է, նա գտնվում է ոչ թե Վերակենդանացման բաժանմունքում, այլ Սրտաբանական բաժանմունքում՝ հիվանդասենյակում:

Հիշեցնենք, որ 2013թ հունվարի 14-ին «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնում  Սամվել Թադեւոսյանին սրտի վիրահատության են ենթարկել: