NASA-ի աշխատակիցները հրապարակել են երեք րոպե տեւողությամբ հոլովակ, որում տեղավորել են Արեգակի ՝ երեք տարի անընդմեջ տեւած տեսագրությունը: NASA-ի աստաղադիտարանի տեսախցիկը ֆիքսել է բոլոր հիմնական իրադարձությունները, որոնք տեղի են ունեցել Երկրին ամենամոտ գտնվող աստղի հետ՝ սկսած  2010-ի փետրվարից:

Ինչպես հաղորդվում է, հոլովակը ստեղծվել է հազարավոր լուսանկարներից, որոնք 12վայրկյանը մեկ ստացվում են Արեւային դինամիկայի աստղադիտարանի արբանյկի տեսախցիկից: Այդ սարքն ուղեծիր է ուղարկվել՝ հենց Արեգակն ուսումնասիրելու համար: Այս մասին հաղորդում է «Ռոսիա 24»-ը՝ վկայակոչելով The Telegraph-ը:

Տեսագրությունից երեւում է, թե վերջին երեք տարիների ընթացքում ինչպես է մեծացել արեւային ակտիվությունը: