NEWS.am-ը զգալի կրճատումներով ներկայացնում է «EurasiaNet» կայքում հրապարակված հոդվածը, որի հեղինակն է տվյալ ինտերնետ-պարբերականի բլոգներից մեկի հեղինակ Գեորգի Լոմսաձեն:
Երեւանի կոնյակի գործարանի նկուղում պահվում է կոնյակի տակառ, որը 13 տարի սպասում Հայաստանի եւ հարեւան Ադրբեջանի միջեւ Լեռնային Ղարաբաղի շուրջ ծագած հակամարտության կարգավորմանը:
Հայաստանում սիրված խմիչքը լայնորեն տարածվել է խորհրդային ժամանակներում, երբ այս երկիրը(եւ Վրաստանը) Ֆրանսիայի հարավի խորհրդային այլընտրանք էին համարվում: Շատ այցելուների համար պարտադիր է այցելությունտ Երեւանի կոնյակի գործարան, որն այժմ պատկանում է ֆրանսիական «Pernod Ricard» ընկերությանը:
Ֆրանսիացի հայտնի երգչուհի Պատրիսիա Կաասը մարտի 10-ին դարձավ վերջին հայտնի անձեը, ով գործարանի նկուղում հայտնվեց կոնյակ համտեսելու եւ Հայաստանի պատմությանը ծանոթանալու համար: Նրան ցույց տվեցին «Խաղաղության տակառը», որը 1994թ.-ի կոնյակ է պարունակում, երբ Հայաստանն ու Ադրբեջանը զինադադար կնքեցին(ինչը պարբերաբար խախտվում է): Տակառը կնքել են 2001թ.-ին, երբ ԵԱՀԿ Մինսկի ամերիկացի, ռուս եւ, իհարկե, ֆրանսիացի համանախագահներն այցելեցին Երեւանի ու եղան գործարանում: Կոնյակն արտադրողները խոստացան բացել տակառը, երբ ղարաբաղյան հարցը լուծվի:
Կոնֆլիկտը շարունակում է վառոդի տակառ լինել. Ժամանակ առ ժամանակ նկատվում է իրավիճակի կտրուկ սրում, եւ չի սպասվում, որ առաջիկայում Հայաստանն ու Ադրբեջանը միասին կխմեն հանուն խաղաղության: Ռուսաստանի կողմից ուկրաինական Ղրիմ ներխուժումը թույլ չի տալիս հուսալ հնարավորությունների բարելավման: Քանի որ այս պահին Ֆրանսիան եւ ԱՄՆ-ը Ռուսաստանի հետ հակամարտում են Ուկրաինայի հարցով, բանակցությունների միջնորդներն իրեն արդեն կարող են միջնորդի կարիք ունենալ: Սակայն կա մեկ լավ հանգամանք՝ ժամանակի հետ կոնյակը միայն ավելի լավն է դառնում:



























