Ավստրիայում ոստիկանությունը ամերիկյան ՀԴԲ հարցման հիման վրա Վիեննայում ձերբակալել է 48-ամա ուկրաինացի ձեռներեց Դմիտրի Ֆիրտաշին՝ կազմակերպված հանցավոր խումբ ստեղծելուն հանցակից լինելու կասկածանքով, հաղորդում է ՈւՆՆ-ը՝ վկայակոչելով ավստրիական ԱՊԱ տեղեկատվական գործակալությունը:
Նշենք, որ Ֆիրտաշը ուկրաինացի գործարար, ներդրող, մեցենատ, Group DF-ի Տնօրենների խորհրդի նախագահ, Ուկրաինայի Գործատուների ֆեդերացիայի խորհրդի նախագահն է ու բազմաթիվ այլ պաշտոններ է զբաղեցնում:
Ֆիրտաշը ստեղծել է սկանդալային հայտնի RosUkrEnergo ընկերությունը՝ դեպի Ուկրաինա ու ԵՄ երկրներ գազի տարանցման համար:
2013-ի աշնանը Նյու Յորքի դաշնային դատարանը փակել էր Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի ու Ուկրաինայի եւ ԱՄՆ մի շարք ֆիզիկական ու իրավաբանական անձանց հայցերով գործը:



























