Քալիֆորնիական Գլենդել քաղաքում հիմնադրված դպրոցական «Արմենիա» հիմնադրամը, որը զբաղվում է Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում հեռավոր եւ փոքր դպրոցների զարգացմամբ, հայտարարել է 2013թ.-ին եւս ութ դպրոցական նախագծերի ավարտի մասին:

Ինչպես գրում է «The Armenian Reporter»-ը, Հայաստանի տարբեր մարզերում ընհանուր առմամբ 193 դպրոցական նստարաններ են տրամադրվել, ուսուցչի 35 սեղան, 24 գրապահարան, 20 համակարգչային սեղան եւ այլ պարագաներ:«Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել մեր կողմնակիցներին եւ օգնականների իրենց մշտական աջակցության համար, խրախուսման եւ հավատի համար մեր ապագա սերունդների կրթական միջավայրի բարելավվման առթիվ: Մենք ծրագրում ենք ընդլայնել մեր ծառայություններն ու առաջարկությունները: Այս տարի նշելու ենք մեր տասնամյակը: Տոնակատարություններից եւ այլ միջոցառումներից ստացված միջոցները հնարավորություն կտան ընդարձակել մեր ծառայությունները»,- հայտարարել է հիմնադրամի կառավարման ներկայացուցիչ Մոնե Տեր-Գրեգորյանը: