Փրկարար ծառայությունը մարտի 13-ին, ժամը 15.20-ին ահազանգ է ստացել, որ Սեւան-Գավառ ավտոճանապարհի 2-րդ կմ-ին տեղի է ունեցել վթար:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «ՎԱԶ-2106» մակնիշի 34 AL 465 եւ «ՎԱԶ-21099» մակնիշի 15 OL 454 պետհամարանիշերով ավտոմեքենաները:
«ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդ՝ 1987 թ. ծնված Մ. Պ.-ը, ուղեւոր՝ 1959 թ. ծնված Մ. Ն.-ը եւ «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենայի վարորդ՝ 1987 թ. ծնված Շ. Մ.-ը հոսպիտալացվել են Սեւան քաղաքի ԲԿ:
Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, դադարեցրել գազի արտահոսքը:



























