ԵՄ-ն չի մեկնաբանում ՌԴ նախազգուշացումները ՝ կապված ԵՄ նկատմամաբ պատասխան միջոցների հետ, սակայն այդ հարցը քննարկվելու է նախարարական մակարդակում: Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Պիյա Արենկիլդե Հանսենը:
«Չեմ կարծում, որ մենաբանենք դա: Նախարարական մակարդակում հանդիպում կանցկացնենք, որտեղ էլ դիտարկվեն մի շարք հարցեր, այդ թվում՝ վերոհիշյալը»,-հայտարարել է Հանսենը, փոխանցում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:
Եվրախորհրդի նախագահ Հերման Վան Ռոմպոյը ավելի վաղ չէր բացառել ԵՄ կողմից Ռուսաստանի դեմ հնարավոր մի շարք պատժամիջոցների ընդունումը:



























