Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում, Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի նախաձեռնությամբ եւ նախագահ Գասպար Կարապետյանի ներկայությամբ, հիմնվել է Լեհաստանի Հայ Դատի հանձնախումբը:
Լեհաստանի Հայ Դատի հանձնախմբի հիմնական նպատակը պիտի լինի իր գործունեությամբ, ջանալ Լեհաստանի հանրային կարծիքն ու քաղաքական ղեկավարությունն է՛լ ավելի հաղորդակից դարձնել հայ ժողովրդին հիմնահարցերին ու արդար պահանջներին:
Նաեւ պիտի ջանա սերտ հարաբերություններ հաստատել ՀՀ դեսպանության եւ գաղութային միությունների հետ:



























