Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարարությունը տեղեկացնում է, որ  մարտի 13-ին՝ ժամը 17:30–ի դրությամբ, Հրազդանի, Գորիսի, Մեղրիի, տարածաշրջաններում,  ինչպես  նաեւ  Վարդենյաց (Սելիմի) լեռնանցքում տեղում է ձյուն: 

Անվտանգ երթեւեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին կատարվում են  աղով, ավազով մշակման  եւ մաքրման աշխատանքներ:

Միջպետական եւ հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: