Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը հանդիպել է հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչներին Բեթղեհեմ կատարած այցի ընթացքում:

Ինչպես հաղորդում է Daily Mail-ը, Քեմերոնը հանդիպել է կրոնական համայնքների ներկայացուցիչներին, այլ թվում՝ հայ հոգեւորականների: Նա այցելել է Քրիստոսի Ծննդյան տաճար, նաեւ կաթոլիկ Սուրբ Եկատերինա տաճար, որտեղ  մոմ է վառել:

Նշենք, որ Մեծ Բրիտանիայի վարչապետն առաջին անգամ է պաշտոնական այցով ժամանել Իսրայել եւ Պաղեստին: Նա հանդիպել է Իսրայելի վարչապետ բենյամին Նեթանյահուի եւ Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասի հետ: