Երեւանի քաղաքապետարանը ցանկանում է տրանսպորտի ուղեվարձի թանկացման պատասխանատվությունը բարդել Երեւանի ավագանու վրա: Այդ մասին մարտի 13-ին խորհրդարանում հայտարարել է Հայաստանի խորհրդարանի  պատգամավոր Նիկոլ Փաշինյանը՝ ելույթ ունենալով «Տրանսպորտի մասին» օրենքի փոփոխությունների քննարկմանը:

Ուղեվարձը թանկացնելու առաջին փորձը, ըստ պատգամավորի, ձախողվել է 2013թ. ամռանը՝ քաղաքացիների բուռն ճնշման ներքո: «Իսկ այժմ հարցը ցանկանում են հարցը այլ կերպ լուծել, մեկ պատասխանատուից ՝ քաղաքապետից բարդել ավագանու 65 անդամների վրա»,- ասել է պատգամավորը:

Ուղեվարձի բարձրացման համար կա մեկ ճանապարհ՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանի եւ ավագանիում ՀՀԿ խմբակցության հրաժարականի դեպքում, քանի դեռ քաղաքապետը Տարոն Մարգարյանն է, ուղեվարձը փոխվել չի կարող, քանի որ այդ դեպքում նա կխախտի իր խոստումը, որ տվել էր 2013թ. մարտին՝ նախընտրական քարոզարշավի ժամանակ:

Նշենք, որ օրենքը նախատեսում է Երեւանում ներքաղաքային տրանսպորտային օպերատորի ստեղծում, իսկ ուղեվարձը կորոշի ավագանին: