Ղրիմի իշխանությունները հայտարարել են, որ իրենց պաշտպանության տակ են վերցրել Սեւ եւ Ազովի ծովերում գտնվող ուկրաինական նավթի ու գազի հանքավայրերը:
Պաշտպանության ներք են ուկրաինական պետական «Չերնոմորնեֆտգազ» ընկերության գազային ու նավթային պլատֆորմները, ինչպես նաեւ Օդեսայում եւ Բեզիմյանոյեում գտնվող նավթի ու գազի հանքերը, որոնք շինարարության փուլում են գտնվում՞ Այդ մասին պատմել է Ղրիմի ինքնավար մարզի հանրապետության Գերագույն խորհրդի խոսնակ խոսնակ Վլադիմիր Կոնստանտինովը:
«Այդ հանքերն ու պլատֆորմներն ամբողջությամբ կանցնեն Ղրիմի Հանրապետության սեփականության ներքո: Մենք արդեն պաշտպանում ենք դրանք: Դրանք մեր հանքավայրերն են ու մենք կպայքարենք դրանց համար»,- հայտարարել է Կոնստանտինովը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:


























