ԱՄՆ-ը հայտարարել է իր ռազմավարական պահեստներից հումքային նավթի փորձնական վաճառքի մասին 1990թ.-ից հետո առաջին անգամ: Վաճառքի համար առաջարկվում է 5 մլն բարել, որը կազմում է ամերիկյան պահեստային նավթի 1 տոկոսը:

Հաղորդագրությունից հետո «սեւ ոսկու» գինը շուկայում իջել է, Նյու-Յորքում  մեկ բարելի գինը կազմել է 98,22 դոլար:

Ամերիկացի պաշտոնյաները հայտարարել են, որ փորձնական վաճառքը կապ չունի ուկրաինական ճգնաժամի հետ, հաղորդում է NEWSru.com-ը՝ վկայակոչելով Reuters-ին:

ԱՄՆ-ի էներգետիկայի նախարարության ներկայացուցչի խոսքով՝ վաճառքը փորձը կապված է շուկայում տեղի ունեցոց փոփոխությունների ֆոնի վրա համակարգի գործառնության փորձարկումը: Նման փորձարկումները պահանջվում են ԱՄՆ-ի օրենսդրությամբ:

Նշենք, որ վերջին անգամն նման փորձնական վաճառք իրականացվել էր 1990թ.-ին, երբ Իրաքը ներխուժեց Քուվեյթ:

Վերլուծաբանները քայլը դիտարկում են որպես ուղերձ ռուսական ղեկավարությանը: Ինչպես նշվում է, վաճառվելու  է ծծումբի բարձր պարունակությամբ նավթ, ինչն ընկած է ռուսական արտահանման հիմքում: Սա ենթադրում է, որ ստուգում են համակարգը Ռուսաստանից նավթի ներկրման խախտման դեպքում:

Հարկ է նշել, որ ԱՄՆ-ում նավթարդյունաբերողները կոչ են անում կրճատել Եվրոպայի կախվածությունը ռուսական ածխաջրածինների ներկրումից: