Ուկրաինայի ներքին զորքերի եւ Մայդանի ներկայացուցիչների հիման վրա այսօր ձեւավորված Ազգային գվարդիան առաջիկայում կարող է տեղափոխվել երկրի արեւելք եւ հարավ: Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի փոխվարչապետ Վիտալի Յարեման:

«Ազգային գվարդիա մենք հրավիրել ենք մայդանի ներկայացուցիչներին եւ հարյուրյակներին, որոնք մասնակցում են հասարակական կարգի պաշտպանությանը: Հնարավոր է զինծառայողների տեղափոխում արեւելք ու հարավ»,- նկատել է Յարեման:

Նրա խոսքով, Ազգային գվարդիան պարտադիր մասնակցելու է ռուս-ուկրաինական սահմանի պաշտպանությանը: «Երբ մենք բավարար թվով զինծառայողներ եւ պատրաստություն կանցնեն, կձեւավորվեն համապատասխան ստորաբաժանումները, նրանց կուղարկենք Ուկրաինայի քրեածին տարածաշրջաններ»,- ասել է Յարեման: