Երեկ՝ մարտի 13-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Սոչի-Երեւան օդանավում: NEWS.am-ի տեղեկություններով, ուղեւորներից մեկը իրեն անկարգ է պահել եւ օդաչուները թռիչքի ընթացքում կապվել են Զվարթնոց օդանավակայանի համապատասխան մարմինների հետ եւ զեկուցել կատարվածը:

Ուղեւորը, ով ազգությամբ վրացի է եղել, օդանավի զուգարանում ծխել է եւ դիտողությունից հետո շարունակել իրեն անկարգ պահել: Օդանավի վայրէջք կատարելուց հետո նրան բերման են ենթարկել:  Անկարգ ուղեւորի ինքնությունը չի հաղորդվում, նրա նկատմամբ նյութեր են նախապատրաստվում: