Երեւանում տրանսպորտի ուղեվարձը թող օգնի որոշել անկախ կարգավորողը: Այդ մասին խորհրդարանում հայտարարել է ՀՅԴ-ական պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ մեկնաբանելով «Ավտոտրանսպորտի մասին» օրենքի փոփոխությունների նախագիծը:

Նախագիծն առաջարկում է Երեւանում ուղեւորատար փոխադրումները հանձնել Երեւանի քաղաքապետարանին (այժմ տրանսպորտային երթուղիները սպասարկում են մասնավոր սուբյեկտները՝ քաղաքապետարանի աննշան մասնակցությամբ), իսկ ուղեվարձի չափն ու հնարավոր սուբսիդավորումը պետք է որոշի ավագանին (այժմ դա քաղաքապետի գործառույթն է):

Ըստ Մինասյանի, այդ գործառույթի մեխանիկական փոխանցումը մի ատյանից մյուսին, ոչինչ չի որոշի, եւ ամեն ինչ կմնա նույնը: «Եթե տրանսպորտը հանրային ծառայություն դառնա, թող ուղեվարձն էլ որոշի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը»,- նշել է Մինասյանը: